ԱՄՆ-ն ու Լեհաստանն ավարտել են ընդլայնված պաշտպանական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Համաձայնագիրը հնարավորություն կտա Լեհաստանում ավելացնել ամերիկյան մշտական ռոտացիոն ներկայությունը շուրջ 1000 զինվորականով, որոնք կհամալրեն արդեն այնտեղ ներկա շուրջ 4 500 զինվորականների:
ԱՄՆ-ում վստահ են, որ այս համաձայնագիրը «կամրապնդի ՆԱՏՕ-ն, կուժեղացնի Ռուսաստանի զսպումը, կհանդարտեցնի Վաշինգտոնի դաշնակիցներին և կբարելավի Միացյալ Նահանգների ռազմավարական և օպերատիվ ճկունությունը»:
