Մեծ Բրիտանիա- ԵՄ հետբրեքսիթյան անհամաձայնությունները շարունակվում են

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Մեծ Բրիտանիա-ԵՄ հետբրեքսիթյան առևտրային գործարքի շուրջ բանակցությունները շարունակում են: Կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել բաց և արդար մրցակցության, ինչպես նաև ձկնորսության վերաբերյալ հավասարակշռված համաձայնագրի պայմանների շուրջ:

ԵՄ ներսում ևս տարաձայնություններ կան ձկնորսության վերաբերյալ համաձայնագրի պայմանների հետ կապված, քանի որ որոշ գործընկերների (Լիտվայի և Հունգարիայի) պնդմամբ՝ ափամերձ պետությունների կողմից առաջադրվող ձկնորսության խիստ պահանջները չպետք է կանգնեն գործարքի ճանապարհին: Մինչդեռ Ֆրանսիան պնդում է, որ ավելի լավ է ոչ մի գործարք չլինի, քան լինի վատ գործարք (ի դեպ՝ սա նաև ՄԲ նախկին վարչապետ Թերեզա Մեյի թեզն էր):

Բրեքսիթի հարցերով ԵՄ-ի գլխավոր բանակցող Միշել Բարնյեն առաջարկել է խառը լուծում, որը համատեղում է Մեծ Բրիտանիայի՝ ձկնորսությանն առնչվող գոտիավորման համակարգի ներդրման պահանջները(հիմնված ձկնորսության հետ կապված գիտական հաշվարկների վրա), որոնք նաև արտացոլելու են եվրոպացի ձկնորսների պատմական իրավունքները:

Այս առաջարկը մինչ այժմ մերժվել է Բրիտանիայի կողմից, քանզի վերջինս ցանկանում է հունվարի 1-ից իր ջրերի լիակատար վերահսկողությունը վերադարձնել որպես անկախ ափամերձ պետություն: Առաջարկը նաև տարաձայնությունների առիթ է դարձել ԵՄ ներսում, քանզի որո շ ԵՄ անդամներ պահանջում են ստատուս քվոյի պահպանում:

Այլ Գրառումներ