Լեհաստանում օրինական են ճանաչվել հուլիսյան նախագահական ընտրությունները

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

 Լեհաստանի Գերագույն դատարանը օգոստոսի 3-ին օրինական է ճանաչել հուլիսյան նախագահական ընտրությունները, որ վիճարկվել էին ընդդիմության ներկայացուցիչների և նրանց աջակիցների կողմից։

Ընդդիմությունը բարձրաձայնում էր բազմաթիվ ընտրախախտումների, կորոնավիրուսի պայմաններում քվեարկություն անցկացնելու ապօրինության, արտերկրից քվեարկությանը մասնակցելու դժվարությունների և այլ խնդիրների մասին։

Գերագույն դատարանի որոշումից հետո ընդդիմադիր գործիչներն ակնկալելի էին համարել նման որոշումը, քանի որ, ըստ նրանց՝  Լեհաստանի դատական համակարգը գտնվում է երկրի իշխող կուսակցության ազդեցության ներքո և սպասարկում է նրանց շահերը։

Այլ Գրառումներ