Ինչպես գիտենք ԱՄՆ-ի և Չինաստանի միջև գնում է սառը պատերազմ։ Այս մասին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր պրովոկատիվ ելույթի մեջ։ Որից հետո կողմերը շարունակաբար սկսեցին միմյանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Թրամպի ադմինիստրացիան, բարձր պաշտոնատար անձինք կողմ էին արտահայտվել այս դիրքորոշմանը։
The New Yorker պարբերականը գրում է, որ ԱՄՆ-ը 30 տարի առաջ հաղթեց սառը պատերազմը ԽՍՀՄ-ի հետ, սակայն նա չի կարող հաղթեկ այդ պատերազմը Չինաստանի հետ։ Բանն այն է, որ համաշխարհային տնտեսության մեջ Չինաստանի ներգրավվածությունը զգալի է։ Վերջապես ԱՄՆ-ը շատ ապրանքների ներկրման առումով կախված է Չինաստանից, ինչպես օրինակ բժշկական պարագաների, որ կազմում են ԱՄՆ-ում համընդհանուր բժշկական պարագաների կեսը։ Չինաստանը ԱՄՆի համար մեքենաների մասերի երկրորդ խոշոր աղբյուրն է և 2007 սկսած այդ ապրանքների որակը եռակի անգամ ավելացել է։ Եթե Չինաստանը այդ մասերի արտահանումը կասեցներ դեպի ԱՄՆ, ապա շատ ձեռնարկություններ պարզապես կփակվեին։
2017 թվականին Չինաստանը ԱՄՆ-ին ապահովել է նրա էլեկտրոնիկայի և բջջային հեռախոսների 60%-ը։ Բացի այդ հեծանիվների արտադրության մասով չինական արտադրանքը շատ է սպառվել ԱՄՆ շուկայում։ Այս ամենից զատ, չինական շուկան ամերիկյան արտադրանքի սպառման համար է շատ լավ։ Դա էլ սակայն մինչև Թրամպի ադմինիստրացիան։
Ներակայումս բոլոր կողմերը ցանկանում են Չինաստանի հետ խորացնել իրենց հարաբերությունները, այդպիսի երկրներից են Ասիայի մեծամասնությունը, Ավստրալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Թայվանը, Թայլանդը և այլ երկրներ։ Այս երկրները շատ ավելի լայնամասշտաբ առևտուր ունեն Չինաստանի և ոչ ԱՄՆ-ի հետ։
Ի տարբերություն նախորդ սառը պատերազմի, այս դեպքում Չինաստանը ռազմական բախումների սիրահար չէ և մասնավորապես Էկվադորում, Քենյայում իրականացրել է զարգացման ծրագրեր։ Չինաստանը ամբողջ աշխարհում տարածում է իր ազդեցությունը։
Ինչպես նշում է պարբերականը՝ արդեն բավականին ուշ է Չինաստանին կանգնեցնել։
Նյութի աղբյուրը՝ newyorker.com
