Իսրայելում Նատանյահուի դեմ ցույցերի հետևանքով 12 մարդ է ձերբակալվել մի քանի հազարից

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Իսրայելի վարչապետ Նատանյահուի կեցավայրի մոտ։ Կեցավայրը, նրա առանձնատունը, այն հիմնական վայրերն են, որտեղ ցույցերը եռում են։

Մոտ 10000 մարդ վարչապետի կեցավայրի մոտ էր ցույց անում, այնուհետև շարժվեցին քաղաքի կենտրոն։

Նրանք պահանջում են վարչապետի հրաժարականը։ Ոստիկանությունը նույնպես տարածել էր հայտարարություն, որ չի հանդուրժելու հանրային այս բողոքի ալիքը։ Անցած շաբաթ հինգ ցուցարար վիրավորվել էին ծայրահեղ աջերի կողմից։

Ոստիկանությունը մեղադրվում է ոչ համարժեք վարչական ռեսուրսի կիրառման մեջ։ Բախումներ եղել են ցուցարարների և ոստիկանության ներկայացուցիչների միջև։ Ցույցերը շարունակվել են մինչ ուշ գիշեր։

Հիշեցնենք, որ ներկայիս վարչապետը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։

Նյութի աղբյուրը՝ haaretz.com

Այլ Գրառումներ