Թրամպը ցանկանում է արգելափակել TikTok չինական սերվիսը ԱՄՆ-ում։ Համապատասխան հրամանագիրը նախագահը պատրաստվում է ստորագրել շաբաթ օրը։ Նշվում է, որ այդ քայլով մեծ վնաս կհասցվի չինական ByteDance սոցցանցին, որը մեծ հաջողությունների է հասել շնորհիվ հաջողված մարքեթինգի։
Միևնույն ժամանակ բանակցություններ են վարվում, որ TikTok-ը գնվի ByteDance-ից։ Պոտենցիալ գնորդը Microsoft-ն է, իսկ սերվիսը գնահատվում է 50 միլիարդ դոլար։
TikTok-ը ամբողջ աշխարհում ունի հարյուր միլիոնից ավելի օգտատեր։
Նյութի աղբյուրը՝ radiosputnik.ria.ru
