Թրամպը ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ միջուկային զենքի մասով կնքել համաձայնագիր։ Թրամպը Ֆլորիդայում լրագրողներին հայտնել է, որ հիմա Ռուսաստանի հետ աշխատանքներ են տարվում միջուկային զենքի տարածումը կանխելու նպատակով։ Եթե նմանատիպ համաձայնագիր կնքվեր, Թրամպը ուրախ կլիներ։
Հուլիսի 27-30-ին Վիեննայում երկու կողմերը խորհրդակցություններ են վարել միջուկային զենքի տարածումը կանխելու նպատակով։ Խորհրդակցությունների ժամանակ Ռուսաստանը կարևորել է, որ ԱՄՆ-ը դուրս բերի իր միջուկային զենքը Եվրոպայի տարածքից։
Նյութի աղբյուրը՝ radiosputnik.ria.ru
