Արդեն երեք շաբաթ շարունակ Բուլղարիայում շարունակվում են բազմահազարանոց բողոքի ակցիաները, որոնց ժամանակ քաղաքացիերը պահանջում են երկրի վարչապետ Բոյկո Բորիսովի կառավարության և գլխավոր դատախազ Սոտիր Ցացարովի պաշտոնանկությունները:
Ցուցարարները երկրի ղեկավարությանը մեղադրում են կաշառակերության մեջ և վստահություն են հայտնում, որ երկրի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն քննություն չի իրականացնելու կառավարությանը մոտ կանգնած գործիչների նկատմամբ։
Նշենք, որ հուլիսի 29-ից ցուցարարները կաթվածահար են արել երկրում տրանսպորտի աշխատանքը՝ փակելով գլխավոր մայրուղիները, խաչմերուկները։
