ԱՄՆ-ը կհեռանա Աֆղանստանից

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱՄՆ-ը մոտ ապագայում կհեռանա Աֆղանստանից։ Այսպես հայտարարել է Դոնալդ Թրամպը։

Սպիտակ տանը հանդիպման ժամանակ, նա ասաց, որ շուտով նրանք կգնան։

ԱՄՆ Պետական քարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ մյուս տարվա մայիսին ամերիկյան զորքերը դուրս կգան Աֆղանստանից, այն խաղարար պայմանագրի շրջանակներում, որը կնքվել էր Աֆղանստանի Թալիբան ռադիկալ խմբավորման հետ։

Փետրվարի 29-ին կնքված պայմանագրի համաձայն, ԱՄՆ-ը պարտավորվում էր 14 ամսվա ընթացքում լքել Աֆղանստանը, իսկ Թալիբանը պարտավորվում էր չձեռնարկել այնպիսի քայլեր, որ կվնասեն ԱՄՆ-ին և կամ նրա դաշնակիցներին։ Մինչ միջաֆղանստանյան բանակցությունների սկիզբը, պետք է ազատվեն շարժման 5 հազար համակիր և հազար գերի՝ բռնված Թալիբանի կողմից։

Աֆղանստանում ԱՄՆ-ի այս ռազմական ծրագրերը սկսել են 2001 թվականի հոկտեմբերից։ 2010-2013 թթ արտասահմանյան ուժերը Աֆղանստանում կազմում էին 150000 մարդ։ Ներկայումս Աֆղանստանում կա 8600 քանակով ամերիկյան զինվոր։

Նյութի աղբյուրը՝ tass.ru

Այլ Գրառումներ