BBC-ն հայտնում է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները որոշել են ամերիկացի 12 հազար զինվորականներին դուրս բերել Գերմանիայի տարածքից, ինչը պայմանավորված է Եվրպայում ԱՄՆ զորամիավորումների տեղակայման ռազմավարական փոփոխությամբ:
Մոտ 6400 ամերիկացի զինվորական կվերադառնա տուն, մյուսները կտեղակայվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրներ՝ Իտալիա և Բելգիա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով, ամերիկյան իշխանությունների գործողությունների պատճառն այն է, որ Գերմանիան չկարողացավ բավարարել պաշտպանական ծախսերի վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշումը:
Սպիտակ տան ղեկավարի քայլը քննադատության է արժանացել Կոնգրեսում ընդդիմադիրների կողմից: Քանի որ կարծում են, որ այն կարող է ավելի ոգևորել Ռուսաստանին:
Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես մտահոգություն են հայտնել այս կապակցությամբ:
Նյութի աղբյուր ` BBC
