Միջուկային զենքը Հյուսիսային Կորեային կապահովի առանց պատերազմի կյանք․ Կիմ Չեն Ին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, հարավկորեական Կենտրոնական հեռագրային ծառայության հաղորդմամբ, հայտարարել է, որ միջուկային զենքը Հյուսիսային Կորեայի համար կերաշխավորի նրա խաղաղ գոյությունը և ազգային անվտանգությունը։

Կիմ Չեն Ինը այս հայտարարությունն արել է երկուշաբթի օրը, Կորեական 1950-1953թթ․ պատերազմի ավարտի 67 ամյակի կապակցությամբ։

«Որպեսզի մենք այլևս չզգանք 1950թ-ի պատերազմի տանջանքները և ցավը, մենք պետք է ուժ ունենանք, որ կարողանանք այդպիսի պատերազմը կանխել։ Դրա համար էլ այնտեղ, ուր ինչ-որ մեկը կարող էր 100 անգամ ընկնել, մենք հաղթահարելով դժվարությունները, սադրանքները և վտանգները, գնում էինք ինքնազարգացման ուղղությամբ։ Հիմա մենք դարձել ենք մի պետություն, որը կարող է պաշտպանվել հակառակորդ-իմպերիալիստների սադրանքներից, պատերազմի սպառնալիքներից։ Պատերազմը զինված կոնֆլիկտ է երկու սուբյեկտի միջև, որոնք իրար վերևից ներքև են նայում։ Հիմա ոչ ոք չի կարող մեզ թերագնահատել, իսկ եթե այդպես լինի, ապա նա կվճարի համապատասխան գին»- ասել է Կիմը։

Նյութի աղբյուրը՝ ria.ru

Այլ Գրառումներ