Ինչու՞ է ԱՄՆ-ը փորձում վերակենդանացնել կոմունիստական վտանգը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ներկայումս Մայք Պոմպեոն պատմության մեջ կտնի ոչ միայն որպես ԱՄՆ ամենից ոչ կոմպետենտ պետական քարտուղարը, այլ նաև որպես մարդ, որ Չինաստանին հայտարարել է պատերազմ։ Գաղափարական պատերազմ, երկրորդը ԽՍՀՄ-ից հետո, ընդ որում այս դեպքում էլ այն հայտարարվում է հակակումունիստական լոզունգների ներքո։ Իրականում Չինաստանի հետ այս լարված իրավիճակի սրացումը երկու տարի է, ինչ պլանավորված էր և այն իրականացնում էր հենց ինքը Պոմպեոն։ Բայց առաջին հարձակման պատիվը բաժին հասավ ամերիկյան բանակի նախկին կապիտանին։

Պոմպեոն սա հայտարարել էր Կալիֆորնիայում, Ռիչարդ Նիքսոնի անվան գրադարանում քննարկել է Չինաստանի հետ կապված հարաբերությունները և դրանք ներկայացրել երեք բաժնով․

  1. Չինաստանի դեմոնիզացում (սատանայացում, այլ կերպ ներկայացնել որպես արտաքին վտանգ),
  2. ԱՄՆ-ի սխալների վերլուծությունը Չինաստանի հետ հարաբերություններում,
  3. Առաջարկ պայքարելու Չինաստանի դեմ։

Պոմպեոյի միտքը հասկանալի է՝ մեղադրել Չինաստանին,որ նա խաբում է, ներկայացնել նրան որպես վտանգ։ Ընդ որում Պոմպեոն, երբ ասում է Չինաստան, նա հասկանում է Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը։ Ոչինչ չի փոխվել․ պատմության մեջ ամենանոր և ամենաագրեսիվ կայսրությունը մեղադրում է աշխարհում ամենահին կայսրությանը նրանում, որ վերջինս ցանկանում է իրեն ենթարկել աշխարհը։

Պոմպեոն ասել է, որ նրանք պարտավոր են դեմոնիզացնել Չինաստանը և ջնջել նրան մեր համագործակիցների ցուցակից։

Նյութի աղբյուրը՝ ria.ru

3

Այլ Գրառումներ