Լոնդոնի Սբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն

հեղինակ - admin

Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմը տեղեկացնում է.

Հուլիսի 26-ին, Սուրբ Պատարագից հետո, Լոնդոնի Սբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ հատուկ ոգեկոչման արարողություն` ի հիշատակ զոհված զինծառայողների, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի անմեղ ընտանիքներին ու երեխաներին պաշտպանելով Հայաստանի Տավուշի մարզում ադրբեջանական ագրեսիաներից: Աղոթքները նվիրված էին խաղաղությանը և համերաշխությանը առ Հայրենիք և առաջնագծում գտնվող մեր բոլոր զինվորների պաշտպանության և անվտանգության համար:

Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը դիմեց հավաքվածներին. «Այժմ, երբ յուրաքանչյուր աղոթքով պիտի մոմ վառենք Հայոց Սուրբ Նահատակաց այս Խաչքարի մոտ, և Աստծուց հայցենք խաղաղություն մեր երկրի համար, եկեք մեր ուխտը նորոգենք առ մեր հայրենին, և վերստին հաստատենք, որ մենք դեմ ենք բռնությանն ու պատերազմին: Այլև կողմնակից ենք խաղաղության, արդարության եւ համերաշխության ՝ հիշելով և հիշեցնելով, որ «Արաքսը կամուրջներ չի հանդուրժում»… խոսքեր, որ ոչ այսօր են ասուել, ոչ էլ երեկ կամ հարյուր տարի առաջ: Սրանք խոսքեր են, որ հնչել են Հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի շուրթերով առավել քան երկու հազար տարիներ առաջ, երբ աշխարհի երեսին չկային շատերի անունները»:

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինծառայողների անմահ հիշատակին ՝ շեշտելով, որ տղաների հերոսությունը անմահ է: Նշելով, որ վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ արձանագրվում են բռնության դեպքեր և փորձեր, Կիրակոսյանը կոչ արեց մեր հայրենակիցներին ցուցաբերել առավել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի:

Պատարագին հաջորդեց ՀՄԸՄ-ի երիտասարդ անդամները երթը, հայկական խաչքարի մոտ ծաղկեպսակի զետեղումը` հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների հիշատակին, ինչպես նաև հայկական Յարխուշտա հայրենասիրական պարի կատարումը՝ «Ախթամար» համույթի կողմից:

Այլ Գրառումներ