Ադրբեջանի ՊՆ կայքը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ:
Նշվում է, որ վարժանքները լինելու են մարտավարական մակարդակում:
Համատեղ զորավարժություններում ներգրավվելու են անձնակազմերը, զրահամեքենաներ, հրետանային համակարգեր ու ականանետեր, ինչպես նաև երկու երկրների ռազմական ավիացիան ու ՀՕՊ համակարգերը:
Նյութի աղբյուր` ռազմինֆո
