Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները

հեղինակ - admin

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը, հայտնում է Էրդողանի աշխատակազմը։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը։ Նրանք նաև քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարվածությունը, նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես Սիրիայում և Լիբանանում», — ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Քննարկման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում իրավիճակի վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման համատեքստում։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողությունների բացառման կարևորությունը: Երկու կողմերը հայտնել են հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով լուծելու շահագրգռվածությունը՝ պատրաստակամություն հայտնելով համակարգել ջանքերը՝ տարածաշրջանում կայունացման նպատակով: Նախագահներն ընդգծել են նաև միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների:

Նյութի աղբյուր ` ria.ru

Այլ Գրառումներ