Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսաֆին ասաց, որ Իրանը արդեն երկար տարիներ է, ինչ Եվրասիայի բոլոր երկրների հետ պահպանում է բարիդրացիական և հավասարակշռված հարաբերություններ։
Ռուսաստանի և Չինաստանի երկարաժամկետ համագործակցությունները Իրանի քաղաքականության մաս են կազմում, քանի որ այդպես Իրանը իր հարաբերությունները կխորացնի նաև Եվրասիայի մյուս երկրների հետ։
Չինաստանի և Ռուսաստանի հետ հաստատված երկարաժամկետ համագործակցությունը, Հնդկաստանի հետ Չաբահար նավահանգստում համատեղ գործողությունների շարունակականությունը այդ ամենի ապացույցն են։
Մուսաֆին ասաց, որ նրանք նպատակադրված են այս քաղաքականությունը շարունակելու։
Բացի այդ Իրանի ԱԳՆ նախարար Մուհամեդ Զարիֆը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ 2001 թվականին կնքված երկկողմ հարաբերությունների պայմանագիրը պետք է մոդերնիզացնել։
Հունիսի 24-ին Զարիֆը նաև հայտարարել էր, որ Չինաստանի հետ պետք է բազմակողմ համագործակցության պայմանագիր ստեղծվի։
Նյութի աղբյուրը՝ tass.ru
