Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Մոսկվայում կլինի անվճար

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Քաղաքային իշխանությունները նախատեսում են համակարգել աշխատանքն արտադրողների հետ, որպեսզի նրանք անհրաժեշտ ծավալներով դեղամիջոց մատակարարեն։

Կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար կլինի։ Տեղեկությունը հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Լաբորատորիա. արխիվային լուսանկար

Նրա խոսքով ՝ պատվաստանյութի մշակումն ավարտելուց անմիջապես հետո իշխանությունները համընդհանուր պատվաստման կանցնեն։ Սոբյանինը նշել է, որ մայրաքաղաքի ամբողջ ամբուլատոր ցանցը պատվաստում կիրականացնի: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ այս տարի կուժեղացվեն նաև գրիպի դեմ պատվաստումները, որպեսզի երկու վիրուսները միաժամանակ չտարածվեն:

Սոբյանինը նաև տեղեկացրել է, որ թեև թեստավորման ծավալների ավելացման հետևանքով վարակվածների թիվն աճում է, ընդհանուր առմամբ միտումները դեպի նվազում են գնում:

Ավելի վաղ Սոբյանինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ է ստեղծվել մոսկվացիների 60 տոկոսի մոտ: Նրա խոսքով ՝ կոլեկտիվ իմունիտետի հետ կապված նույն իրավիճակն է նաև Նյու Յորքում։

Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am

Այլ Գրառումներ