Երևանն ու Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից. Մեդվեդև

հեղինակ - admin

Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից: Այս մասին Մեդվեդևը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Մեդվեդևը հայտնել է, որ ՌԴ նախագահի ղեկավարությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի մշտական անդամների օպերատիվ խորհրդակցությունը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է մի շարք երկրների հետ թռիչքների վերսկսման հարցը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հարաբերություններն ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ այդ հանրապետությունների սահմանին շարունակվող լարվածության լույսի ներքո: Երևանն ու Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից:

Այլ Գրառումներ