Թրամպը ԱՄՆ-ում փակել է տվել մի քանի չինական հյուպատոսություններ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Առաջին դիվանագիտական գերատեսչությունը, որ փակվեց Հյուստոնում, Չինաստանի գլխավոր հյուպատոսությունն էր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը չի բացառում, որ այդ հյուպատոսությունից հետո այլ մարմիններ նույնպես փակվեն։

— Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում։ Շենքում հրդեհ էր բռնկվել, բոլորն էին ասում դա։ Ենթադրում եմ, որ նրանք այնտեղ թղթեր և փաստաթղթեր էին այրում։ Հետաքրքիր է, թե դա ինչ է նշանակում — ասել է Թրամպը։

Հյուստոնում հյուպատոսության փակումը մեկնաբանել են նրանով, որ պաշտպանում են «ամերիկացիների անձնական տվյալները»։ Պեկինը կոչ արեց Վաշինգտոնին անմիջապես դադարեցնել այդ ամենը, այլապես համարժեք պատասխանների կարժանացնի։

ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Երկու կողմերն էլ ունեն տնտեսական պահանջներ և հավակնություններ։

Չինաստանն իր հերթին գոհ չէ, որ ԱՄՆ-ը խառնվում էր իր ներքին գործերին։

Նյութի աղբյուրը՝ ria.ru

Այլ Գրառումներ