Բայդենը հնարամիտ չէ․ Թրամպ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Թուրքիայի առաջնորդները շատ ավելի խելացի են, քան Բայդենը։

Fox News-ին տված հարցազրույցում Թրամպն ասել է, որ Սի Ծինպինը խելացի է, Պուտինը խելացի է, Էրդողանը խելացի է, սակայն իրենց պետք է մարդ, որ նրանց պես կլինի, իսկ Բայդենը խելացի չէ նախագահի պաշտոնի համար։

Թրամպը հիշեցրեց, որ նախագահը գործ ունի մարդկանց հետ, ովքեր ցանկացած պահի կարող են վնասել իրենց երկիրը, եթե նրանք ունենային հնարավորություն այդպես անելու։

Եթե Բայդենը ընտրվի, ապա նա կլինի ԱՄՆ-ի պատմության մեջ ամենածեր նախագահը, նա 78 տարեկան է և Թրամպից մեծ է չորս տարով։ Իսկ Բայդենի մտավոր ունակությունների մասին, խոսում են բավականին շատ։

Նյութի աղբյուրը՝ ria.ru

Այլ Գրառումներ