Իմ և Թրամփի միջև գաղտնի գործարք չկա. Մարկ Ցուկերբերգ

հեղինակ - admin

Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ իր և ԱՄՆ նախագահ Թրամփի միջև ոչ մի գաղտնիք չկա:

Մարկ Ցուկերբերգը վերջին մի քանի շաբաթների ընթացքում ավելի քան 7,2 մլրդ դոլար է կորցրել, քանի որ մի շարք խոշոր ընկերություններ հրաժարվել են գովազդ տեղադրել սոցցանցում՝ «ատելության, այլատյացության, հակասեմական և նմանատիպ բովանդակությամբ գրառումների անբավարար վերահսկողության պատճառով»։

Նա նշել է, որ ինքը ևս լսել է ԱՄՆ նախագահի հետ գաղտնի գործարք ունենալու ենթադրությունը. և պարզաբաննել է՝ նշելով, որ ոչ մի գործարք էլ չկա: Ճիշտ է, ես ժամանակ առ ժամանակ խոսում եմ նախագահի հետ, ճիշտ այնպես, ինչպես ես խոսել եմ ամբողջ աշխարհի քաղաքական առաջնորդների հետ, բայց գործարքի գաղափարը ծիծաղելի է:

Այս խոսակցությունները գալիս են այն բանից հետո, երբ Ցուկերբերգը հաղորդել է, որ աշխատակիցները կարծում են, որ Ֆեյսբուքը « ինչ-որ առումով շատ մոտ է Թրամփի վարչակազմին», սակայն Ցուկերբերգը մատնանշել է բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ նա համաձայն չէ Թրամփի հետ, ինչպիսիք են՝ ներգաղթի քաղաքականությունը, Փարիզի համաձայնագրից դուրս գալը, ինչպես նաև նրա «պառակտիչ և հրահրիչ հռետորաբանությունը»:

Նյութի աղբյուր՝ independent.co.uk

Այլ Գրառումներ