Պոմպեո՛, մենք ընդունում ենք մարտը: Հետագայում ավելի հետաքրքիր կլինի. Կադիրովի արձագանքը ԱՄՆ-ի «սև ցուցակում» հայնտվելու վերաբերյալ

հեղինակ - admin

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի և նրա ընտանիքի նկատմամբ վիզային պատժամիջոցներ է սահմանում և ներառել է «սև ցուցակում»: Նշենք, որ «Սև ցուցակում» հայտնվածներին արգելվում է մուտք գործել ԱՄՆ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հայտարարության մեջ, ըստ որի.

Այսօր Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի Դաշնության կազմում Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի դեմ:

Դրանում ընդգծվում է, որ սահմանափակումները կիրառվել են ամերիկյան օրենքի համաձայն, որը նախատեսում է ԱՄՆ մուտքի արգելք այն օտարերկրացիների համար, որոնց ամերիկյան իշխանությունները համարում են կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների մասնակից:

Պատժամիջոցները սահմանվում են Չեչնիայում մարդու իրավունքների լուրջ խախտումներին Կադիրովի մասնակցության պատճառով:

Իր հերթին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն արձագանքել է ԱՄՆ-ի «սև ցուցակում» ներառվելու մասին լուրերին, և տելեգրամյան իր էջում գրել է.

Պոմպեո՛, մենք ընդունում ենք մարտը: Հետագայում ավելի հետաքրքիր կլինի:

Այլ Գրառումներ