Քանյե ՈՒեսթը կանցկացնի առաջին քարոզարշավը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ինչպես գիտենք, ռեպեր Քանյե Ուեսթը հայտնել էր, որ պայքարելու է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։ Նա գրանցվել էր որպես ազատ թեկնածու և կիրակի օրը Հարավային Կարոլինայում անցկացնելու է իր առաջին քարոզարշավը։

Մասնակիցների գրանցումը տեղի է ունենալու Նորթ-Չարլսթոն քաղաքում և բոլորը ներկայանալու են դիմակներով ու պահպանելու են սոցիալական հեռավորությունը։

Ավանդույթի համաձայն, ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին մասնակցում են, եթե կամ Դեմոկրատական կամ էլ Հանրապետական կուսակցության անդամ են։ Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցությունից մասնակցում է Ջո Բայդենը, իսկ Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամպը։

Նյութի աղբյուր՝ ria.ru

Այլ Գրառումներ