ՌԴ ԱԳՆ-ում կա առաջարկ. ԵԱՀԿ-ում ղեկավար պաշտոններ տալ ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջարկել է կարգավորել ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակը և ղեկավար պաշտոնների առաջադրել ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին:

Հուլիսի 18-ի ճեպազրույցի ժամանակ Զախարովան հայտարարեց, որ ԵԱՀԿ-ի ներկայիս գլխավոր քատուղարի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին: Թոմաս Գրեմինգերը ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի տնօրենն է, ազգային փոքրամասնությունների գործերի և ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչը:

Զախարովան ասաց, որ Ռուսաստանը դեմ չէր Գրեմինգերի պաշտոնավարման շարունակմանը, սակայն կազմակերպությունում մի շարք գործադիր ճյուղեր արտացոլում եմ կազմակերպության ներսում առկա ճգնաժամային երևույթները:

Զախարովան ընդգծեց, որ ԵԱՀԿ-ում գործող ալբանական ներկայացուցչությունը հայտարարել է մրցույթ ղեկավար պաշտոնների լրացման համար:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման ժամկետն է սեպտեմբերի 18-ը:

Նյութի աղբյուրը՝ ria.ru

Այլ Գրառումներ