Մոնղոլիայում բուբոնային ժանտախտից 15 տարեկան դեռահաս է մահացել։ Այս մասին հայտնում է նաև Սինխուա լրատվականը։
Պոլիմերային շղթայական ռեակցիայի թեստը ցույց է տվել, որ դեռահասը վարակված է բուբոնային ժանտախտով — ասում է Մոնղոլիայի առողջապահության ներկայացուցիչ Դորժին Նարանգերելը։
Դեռահաս մահացել է կիրակի օրը հիվանդանոցի ճանապարհին։ Նշվում է, որ հիվանդությունը փոխանցվել է կենդանուց, դեռահասի ընկերները կարանտինի մեջ են։
Ավելի վաղ նշվում է, որ բուբոնային ժանտախտը հաստատվել էր Ներքին Մոնղոլիայում։
Նյութի աղբյուր՝ ria.ru
