Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Այսօր՝ հուլիսի 13-ին, Ֆրանսիայի առաջարկով տեղի է ունենալու Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Համավարակային վիճակի բարելավման պայմաններում անցկացվող առաջին ժողովի առանցքային թեման Թուրքիան է՝ հայտնում է Deutsche Welle-ն։

Քննարկվելու են հիմնականում ԵՄ-Թուրքիա հարաբերությունները և այդ երկրի կողմից արևելյան Միջերկրականում (Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում) ապօրինի կերպով կատարվող գազի ու նավթի որոնողական աշխատանքների, Լիբիական հակամարտությանը միջամտելու և փախստականների խնդրին Բրյուսելի դիրքորոշման հարցեր:

Սպասվում է, որ հավաքի ժամանակ Ֆրանսիան կներկայացնի Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու առաջարկ: Վերջին շրջանում Ֆրանսիան նաև կասկածի տակ է դնում ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը:

Նյութի աղբյուրը՝ 1lurer.am

Այլ Գրառումներ