Թրամպի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունը, որի պատիժը վերջերս մեղմվել էր, Axios պարբերականին հայտնել է, որ ցանկանում է ցրել Ռուսաստանի հետ համաձայնության միֆը։ Ավելի վաղ Թրամպը կրճատել էր իր նախկին ոչ պաշտոնական խորհրդականի և ընկերոջ պատիժը։ Վերջինս ազատությունից զրկվել էր 3 տարով, քանի որ Մյուլլերի գործին խոչընդոտել էր։
Սթոունը հայտնել է, որ պատրաստվում է գիրք գրել, նշել է նաև, որ Թրամպի որոշումը փրկել է նրա կյանքը։
Ըստ Սթոունի՝ Թրամպը հաղթելու է հաջորդ նախագահական ընտրություններում, բացի այդ, նա նույնպես աջակցություն է ցուցաբերելու նրան։
Նյութի աղբյուր՝ ria.ru
