Մեր տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են. Սալոմե Զուրաբիշվիլի

հեղինակ - admin

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-13-ը տեղի ունեցած զինված դիմակայությանը: Հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է.

«Այսօր, երբ բոլորս պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունը և գլոբալ կայունության պահպանումն ունեն առաջնային նշանակություն: Մեր տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Վրաստանի, ինչպես նաև մեր բարեկամ և գործընկեր պետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետագա զարգացման և բարգավաճման համար»:

Նախագահը նաև լիահույս է , որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն ժամանակին, և, որ իրավիճակի հետագա սրումից հնարավոր կլինի խուսափել խաղաղ բանակցությունների միջոցով:

Նյութի աղբյուր՝ sputnik-georgia.ru

Այլ Գրառումներ