Եվրամիությունը անդրադարձել է Հոնկկոնգի ազգային անվտանգության օրենքին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Այսօր Եվրամիության դիվանագետ Ժոզեֆ Բորելը անդրադարձել է Հոնկկոնգի ազգային անվտանգության օրենքին և նշել, որ կան հարցեր, որոնք վերաբերում են Չինաստանի միջազգային պարտավորություններին։

«Մենք քննարկեցինք Հոնկկոնգի օրենքը և մեզ մոտ առաջացան որոշակի հարցեր, թե որքանով է այն համապատասխանում Հոնկկոնգի ընդհանուր օրենքին և Չինաստանի միջազգային պարտավորություններին։ Այսպիսի մոտեցումը կարող է անդրադառնել մեր և Չինաստանի հարաբերությունների վրա» — ասել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ Հոնկկոնգը Չինաստանի առաջատար քաղաքներից մեկն է։ Ընդունված օրենքը կոչվում է Հոնկկոնգի ազգային անվտանգության օրենք, որով սահմանվում են խստացումներ ազգային անվտանգության ոլորտում։ Ավելի վաղ Չինաստանը կոչ էր արել մասնավորապես ԱՄՆ-ին չխառնվել Չինաստանի ներքին գործերին։

Նյութի աղբյուրը՝ ria.ru

Այլ Գրառումներ