Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը քայլ կլինի դեպի մեծ Թուրքիա. Էրդողան

հեղինակ - admin

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան որոշում է ընդունել փոխելու Սուրբ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից վերածելով մզկիթի` հիմնվելով ժողովրդի ցանկության և կամքի վրա: Այլ երկրների կարծիքը չի կարող ազդել մեր որոշման վրա»:

Նա հավելել է նաև, որ նրանք, ովքեր քննադատում են Թուրքիայի գործողությունները, ի վիճակի չեն իրենց տարածքում պայքարելու իսլամաֆոբիայի դեմ:

Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը՝ Էրդողանը նշել է, որ Ստամբուլում Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը քայլ կլինի դեպի մեծ Թուրքիա և երկիրը կշարունակի «մեծ և ուժեղ Թուրքիա կառուցելու ճիշտ ուղու վրա մնալ»:

Նշենք, որ Սուրբ Սոֆիան հիմնադրվել է Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս I-ի կողմից, և բացվել է 537 թվականին: 1453թ. թուրքերը Սուրբ Սոֆիայի տաճարը դարձրին մղկիթ, սակայն 1934թ. Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը հրամանագիր ստորագրեց մզկիթը թանգարան վերածելու մասին:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Այլ Գրառումներ