Այսօր Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել է ընտրողների մեկ քառորդը, ինչպես հաղորդում է Լեհաստանի Պետական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվեստեր Մարչինյակը։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել գործող իշխանության՝ « Իրավունք և Արդարաություն» կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան և Վարշավայի քաղաքապետ, « Քաղաքացիական կոալիցիա» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Ռաֆալ Տշասկովսկին։
Հաղորդվում է նաև, որ ընտրատեղամասերում խախտումների թիվը աճել է։ Ընտրողների ընդհանուր թիվը, ըստ Պետական ընտրական հանձնաժողովի տվյալների, կազմում է 29 147 064 մարդ։
Նյութի աղբյուր՝ ria.ru
