Գերմանիան Եվրամիության երկրներին առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Բունդեստագի վրա ենթադրյալ կիբերհարձակման պատճառով։ Ձախ կուսակցությունների կողմից կառավարությանը ներկայացված պաշտոնական պատասխանի մեջ նշվում է, որ Ռուսաստանը ասես կապ է ունեցել 5 տարի առաջ տեղի ունեցած կիբերհարձակման հետ։
Այս առաջարկը ներկայացվել էր հունիսին, սակայն որոշում դեռևս չի ընդունվել։ Առաջարկի մեջ նշվում էր, որ տվյալները ստացվել էին ինչպես հետախուզություններից, այնպես էլ հանրամատչելի աղբյուրներից։
Մայիսին Գերմանիայի արտգործնախարարություն էր կանչվել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նոչաևը։ Ուսումնասիրությունների արդյունքում Գերմանիան չկարողացավ որևէ ապացույց գտնել ռուսների միջամտության վերաբերյալ։
Հավանաբար պատժամիջոցները շուտով կչեղարկվեն։
Նյութի աղբյուրը՝ radiosputnik.ria.ru
