Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նամակը՝ ընդդեմ Էրդողանի որոշման

հեղինակ - admin

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում Թուրքիայի նախագահ՝ Էրդողանին չեղարկել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը:

Սուրբ Սոֆիան թանգարանի էր վերածվել Քեմալ Աթաթուրքի հրամանով, եւ այդ օրից ի վեր կրոնական արարողություններն այստեղ եղել են արգելված, չնայած այն հանգամանքին, որ մոլի մահմեդականները միշտ են պայքարել այն մզկիթի վերածելու համար:

Ժնեւից գործող 350 եկեղեցի միավորող համաշխարհային խորհուրդը հիշեցնում է, որ ներկայացնում է ավելի քան 500 միլիոն քրիստոնյաների, եւ այժմ ‘’վշտացած է ու հուսախաբված’’: ‘’Այա Սոֆիան նորից մզկիթի վերածելու ձեր որոշումով Թուրքիայի հյուրընկալ բնույթը վերածում եք ուրիշներին բացառելու եւ բաժանարար էության’’, ասված է նամակի մեջ:

Խորհրդի նախագահի պաշտոնակատարի ստորագրությամբ նամակում նաեւ ասված է. ‘’Այդ որոշումը անշրջելի կերպով կստեղծի անորոշություններ, կասկած ու անվստահություն, եւ կվնասի տարբեր հավատքի տեր անձանց համախմբելու եւ երկխոսության սեղանի շուրջ բերելու մեր ջանքերը’’:

Նյութի աղբյուր՝ Ամերիկայի ձայն

Այլ Գրառումներ