Պատվաստանյութերը պետք է տրամադրվեն դրանց կարիքն ամենաշատն ունեցողներին․ Բիլ Գեյթս

հեղինակ - admin

Միլիարդատեր բարերար Բիլ Գեյթսը կոչ արեց կորոնավիրուսի դեղամիջոցներն ու պատվաստանյութերը տրամադրել այն երկրներին ու մարդկանց, որոնք դրանց կարիքն ամենաշատն ունեն։

Գեյթսի համոզմամբ, եթե մենք դեղամիջոցներն ու պատվաստանյութերը տրամադրենք «գլխավոր հայտատուներին»՝ դրա կարիքն առավել ունեցող մարդկանց փոխարեն, ապա մենք կունենանք ավելի երկար ու մահաբեր համավարակ։

Microsoft ընկերության հիմնադիրը ասում է, որ երկու տասնամյակ առաջ, երբ երկրները միավորեցին իրենց ջանքերը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու համար, որպեսզի ի վերջո դեղամիջոցները հասանելի լինեն ամբողջ աշխարհում, այդ թվում Աֆրիկային, կարող են կրկին միավորվել COVID-19 դեղամիջոցները լայնորեն մատչելի դարձնելու համար:

Նյութի աղբյուր՝ reuters.com

Այլ Գրառումներ