ԱՀԿ-ն պատրաստվում է գրասենյակ բացել Ստամբուլում

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հինգշաբթի Թուրքիան և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համաձայնագիր են ստորագրել Ստամբուլում գրասենյակ բացելու վերաբերյալ` նախատեսված հումանիտար և առողջապահական արտակարգ իրավիճակների համար:

            Գրասենյակի բացվելուց անմիջապես հետո ԱՀԿ-ն կուղղորդի Թուրքիայի ջանքերը՝ երկրում կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված արդի կարիքները բավարարելու համար, ինչպես մայրաքաղաք Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոչան, ով ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Անրի Քլյուջը:

            Կողմերը նաև նշեցին, որ Թուրքիայում ԱՀԿ գրասենյակի բացումը հնարավորություն կտա իրականացնելու ավելի օպերատիվ և համակարգված գործողություններ, որոնք կնպաստեն ինչպես համաճարակի ,այնպես էլ հետագա այլ խոչընդոտների հաղթահարմանը:

            Քլյուջը բարձր է գնահատել նաև Թուրքիայում իրականացված հակահամաճարակային գործողությունները և նշել թուրքական կառավարության կողմից՝ իրավիճակը հաղթահարելուն ուղղված քաղաքականության արդյունավետության մասին: Նա նաև ասել է, որ Թուրքիան մեծ հաջողություն է գրանցել՝ 75%-ով նվազեցնելով երկրում վիրուսով վարակման և մահվան դեպքերը: Հատկանշական է, որ նույնիսկ տարեցների շրջանում գրանցվել են մահվան  բավականին քիչ դեպքեր՝ բոլոր այս հաջողությունները վերագրելով ինչպես թուրքական կառավարությանը, այնպես էլ հասարակությանը:

            Քլյուջի պնդմամբ երկրում նման դրական միտումը շատ շուտով հնարավորություն կտա բացել թուրքական սահմանները և վերադառնալ նախկին կյանքին:

            Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Չինաստանում ծագած կորոնավիրուսը վարակել է ավելի քան 12.11 միլիոն մարդ ՝ 188 երկրում և տարածաշրջաններում:

Նյութի աղբյուր՝ www.aa.com.tr

Այլ Գրառումներ