Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը, կրկին ռեկորդ է սահմանել՝ իր կարողությունը հասցնելով 182.6 միլիարդ դոլարի:
Հուլիսի սկզբին լրատվամիջոցները հաղորդել էին, որ Բեզոսի կարողությունը հասել է 171.6 միլիարդ դոլարի, որը նույնպես ռեկորդային էր: Այսպիսով, Բեզոսը մեկ ամսվա ընթացքում երկու անգամ պատմական ռեկորդ է սահմանել:
Այս ամենը տեղի է ունենում Amazon-ի բաժնետոմսերի թանկացման շնորհիվ: Ընկերության բաժնետոմսերի 11.1%-ը պատկանում է Բեզոսին: Բեզոսն արդեն երրորդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը: Նրա կարողությունը համարժեք է ԱՄՆ ՀՆԱ-ի 0.89%-ին և կազմում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողության 3%-ը:
Նյութի աղբյուր՝ 1in.am
