Հաջորդ շաբաթվանից ԱՄՆ-ում կվերսկսվի մահապատիժների իրականացումը

հեղինակ - admin

Մի քանի լրատվակայաններիի հաղորդմամբ` դաշնային իշխանությունները պլանավորում են վերսկսել մահապատիժները հաջորդ շաբաթվանից:        
  Հաղորդվում է, որ ընթացակարգը կվերսկսվի ԱՄՆ դաշնային իշխանությունների կողմից երկուշաբթի՝ հուլիսի 13-ին: Մեկ շաբաթվա ընթացքում նախատեսվում է մահաբեր ներարկումներ իրականացնել Ինդիանայի բանտում գտնվող երեք բանտարկյալների, որոնք դատապարտված են երեխաների սպանության համար: Հանցագործների և նրանց զոհերի ընտանիքի անդամներին թույլատրվելու է մասնակցել գործընթացին՝ կրելով պաշտպանիչ դիմակներ:       
 ԱՄՆ-ում մահապատիժ չէր կիրառվում 2003 թվականից ի վեր:  

  ԱՄՆ արդարադատության նախարար Ուիլյամ Բարրի խոսքով՝ մահապատժի հինգ վճիռ կիրականացվի դեկտեմբերին և հաջորդ տարվա հունվարին․ խոսքը մասնավորապես առանձնակի դաժան սպանությունների համար դատապարտվածների մասին է:  

   Ամերիկյան իշխանությունները մահապատիժ չեն կիրառել 1963 թվականից մինչև 1988-ը, իսկ 2003-ին երկրում մահվան է դատապարտվել երեք անձ, ինչից հետո ԱՄՆ-ում դադարեցին կատարել այդ վճիռը: Միացյալ Նահանգներում մահապատժի իրականացման համար կիրառում են հատուկ քիմիական նյութեր:      

Նյութի աղբյուր՝ 1in.am    

Այլ Գրառումներ