Համավարակը չի կարող արդարացում լինել ժողովրդավարական սկզբունքների խախտման համար. Մերկել

հեղինակ - admin

Կորոնավիրուսի համավարակը չի կարող արդարացում լինել ժողովրդավարական սկզբունքների խախտման համար, քաղաքացիների իրավունքների սահմանափակումները միայն ժամանակավոր բնույթ պետք է կրեն:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նման ելույթով հանդես է եկել Եվրախորհրդարանում:

Մերկելը հիշեցրել է, որ շատ երկրներում սահմանափակվել են քաղաքացիների իրավունքները, որպեսզի իրավիճակը վերահսկողության տակ լինի, սակայն այդ միջոցները, նրա խոսքով, պետք է կարճաժամկետ լինեն:
Ըստ Կանցլերի՝ համավարակը ունենալու է նաև սոցիալական հետևանքներ:

Նշենք նաև, որ Եվրախորհրդարանում հուլիսի 1-ից նախագահությունը ստանձնել է Գերմանիան: Իր ելույթում Մերկելը նշել է հինգ առաջնահերթություններ, որոնց պահպամնանը հետևելու է Գերմանիան: Դրանք են մարդու իրավունքների պահանումը, ԵՄ միասնականության պահպանումը, պայքարը գլոբալ տաքացման դեմ, թվային տեխնոլոգիաների զարգացումը և Եվրոպայի պատասխանատվությունը գլոբալիզացված աշխարհում։

Նյութի աղբյուրը ՝ tert.am
           

Այլ Գրառումներ