Քանյե Ուեսթը առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում

հեղինակ - admin

Ռեփեր Քանյե Ուեսթը Թվիթերի իր էջում հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։ «2020VISION» թեգը հուշում է, որ խոսքը 2020 թվականի նոյեմբերին նախատեսված առաջիկա ընտրությունների մասին է: Ռեփերի թվիթին պատասխանել է «Tesla»-ի և «SpaceX»- ի հիմնադիր Էլոն Մասկը՝ հավաստիացնելով, որ Քանյե Ուեսթը կարող է հույս դնել իր աջակցության վրա:

«Ժամանակն է ի կատար ածել Ամերիկայի հիմնական սկզբունքը՝ Աստծո հանդեպ հավատքի և մեր տեսլականի միավորման, մեր ապագայի կառուցման վերաբերյալ։ Ես առաջադրվելու եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում», – գրել է նա։ Նրա գրառումը բուռն քննարկումներ է առաջացրել հետևորդների շրջանում։ Ոմանք իրենց աջակցությունն են հայտնել երգչին, ոմանք էլ սա անվանել են արկածախնդրություն։ Որոշ մեկնաբանություններում, սակայն, կասկածի տակ են առել երգչի առողջ դատողությունն ու նրան օգնություն ցուցաբերելու կոչեր հնչեցրել։ Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը ԱՄՆ նախագահ դառնալու ցանկության մասին հայտնել էր 2015-ի MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ` հայտարարելով, որ 2020 թվականին որոշել է առաջադրվել նախագահի թեկնածու: Բայց անցած նոյեմբերին նա ետ մղեց ամսաթիվը ՝ ասելով, որ իրականում կմասնակցի 2024 թվականի մրցապայքարին:

Նյութի աղբյուր ՝ factor.am

Այլ Գրառումներ