Օրերս մերձավոր-արևելյան մամուլում շրջանառվում է այն տեղեկատվությունը՝ համաձայն որի Սաուդյան Արաբիայի բանկերը պատրաստվում են սառեցնել արտագաղթյալ աշխատավորների բանկային հաշիվները:
Սակայն, Սաուդյան Արաբիայի դրամավարկային գործակալությունը երեկ ամբողջովին հերքեց այն լուրերը, որոնք ասում էին, որ երկրի բանկերը պատրաստվում են սառեցնել բոլոր այն աշխատող անձանց բանկային հաշիվները, ովքեր արտագաղթի են դիմել: Խոսքը հատկապես վերաբերում էր այն անձանց, որոնց կողմից իրականացված ֆինանսական գործարքները գերազանցում են իրենց իսկ աշխատավարձերը:
Ինչպես նշվում է դրամավարկային գործակալության պաշտոնական հայտարարության մեջ՝ «Բոլոր բանկերը և ֆինանսական կազմակերպությունները կշարունակեն իրենց գործողությունները իրականացնել նույն ջանասիրությամբ, երբ խոսքը գնում է իրենց հաճախորդների բանկային հաշիվների մասին»՝ նշելով մամուլում տարածված տեղեկությունների անհիմն լինելու մասին:
Նշենք նաև, որ, համաձայն պաշտոնական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկատվության, Սաուդիան Արաբիայում կա մոտ 10.5 միլիոն այլազգի աշխատողներ:
Նյութի աղբյուրը՝ www.middleeastmonitor.com
