Միացյալ Նահանգները դատապարտում է ՄԱԿ-ի զեկույցը և իր հասցեին հնչող մեղադրանքները՝ կապված իրանցի գեներալ և տարածաշրջանային կարևորագույն գործիչներից մեկի՝ այս տարվա հունվարի սկզբին կատարված սպանության հետ: ՄԱԿ-ը զեկույցով դատապարտում է ԱՄՆ-ի կողմից կատարված գործողությունները՝ նմանացնելով այն ահաբեկիչների կողմից կատարվող գործողությունների հետ:
Դեռևս տարվա սկզբին Դոնալդ Թրամփի հրամանով Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում սպանվեց իրանցի գեներալ Սոլեյմանին, որը ինչպես լարեց երկկողմ ոչ այդքան էլ բարիդրացիական հարաբերությունները, այնպես էլ բավականին մեծ լարվածություն մտցրեց առանց այդ էլ լարված տարածաշրջանային հարաբերություններում: Միջադեպը ստիպեց շատ հետազոտողների և գործիչների կարծել, որ գործողությունների ինչ-որ կետի կարելի է սպասել պատերազմ:
ՄԱԿ-ի փորձագետ Ագնես Կալամարդը իր զեկույցում նշել է, որ Միացյալ Նահանգների այդ և նմանատիպ այլ գործողությունները ոչ միայն չեն բխում ՄԱԿ կանոնադրությունից, այլև հակասում են դրան ու կրում են «ապօրինի բնույթ»: Նա նաև նշում է, որ դեպքի առիթով ԱՄՆ-ն ոչ մի ապացույց չի ներկայացրել առ այն, որ իրանցի գեներալը նախապատրաստում էր հակաամերիկյան որևէ գործողոթյուն, ուստի այն փաստարկը, որ սպանությունը զուտ «ինքնապաշտպանական բնույթ էր կրում», անհիմն է:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը Սոլեյմանին մեղադրում էր տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի և ռազմաբազաների վրա զինված հարձակումներ կազմակերպելու և դրանք ղեկավարելու մեջ:
Նյութի աղբյուրը՝ www.aljazeera.com
