Իրանցի զինվորականը մեղադրվում է իրաքցի հետազոտողի սպանության մեջ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ամերիկաբնակ իրաքցի հայտնի հետազոտող Հուշամ ալ-Հաշիմիի սպանությունը Բաղդադում բավականին մեծ աղմուկ է բարձրացրել ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Հաշիմին տարածաշրջանում բավականին հայտնի և առաջատար փորձագետ էր, ով հետազոտություններ էր իրականացնում  իսլամիստական ծայրահեղական խմբավորումների վերաբերյալ: Հետազոտողի ընկերներից մեկի  պնդմամբ՝ սպանությունից մի քանի շաբաթ առաջ վերջինս խորհուրդ էր հարցրել ընկերոջից Հեզբոլլահի վերաբերյալ ենթադրաբար ստացված տեղեկատվության վերաբերյալ:

            Կապված տեղի ունեցածի հետ՝  հետազոտողի ընկերները կարծում են, որ սպանությունը կազմակերպվել է շիա զինյալների կողմից, ինչը կարող է հուշել Իրանի ազդեցության տարածման մասին ինչպես տարածաշրջանում, այնպես էլ հենց Իրաքում:

            Կարելի է կարծել, որ Միացյալ Նահանգները այս հարցում ևս մեղադրում է Հեզբոլլահին:Հեզբոլլահը ԱՄՆ կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես ահաբեկչական խմբավորում, որի հիմնական պատճառը ամերիկյան կողմը սահմանում է  Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա կատարված զինված հարձակումներումներում ներգրավվածությունը:

            Հաշիմին ամերիկյան «Գլոբալ քաղաքականության կենտրոնի (CGP)» և Բաղդադում գործող «Իրաքի խորհրդատվական խորհրդի (IAC)» անդամ էր, ում աշխատանքները և հետազոտությունները մեծապես կենտրոնացած էին  այնպիսի ջիհադական խմբավորումների վրա,ինչպիսին է «Իսլամական պետությունը»: Սրանից բացի նա իր հետազոտություններով մեղադրում էր Իրանի կողմից հովանավորվող  զինված խմբավորումներին,որոնք վտանգ են հասցնում իրաքյան օրենսդրությանը և սպանում կոռուպցիայի դեմ պայքարողներին:

ԱՄՆ-ը հայտնում է նաև, որ Հաշիմին վերջին օրերին բազմաթիվ սպառնալիքներ էր ստացել իրանամետ զինյալներից:

            Հատկանշական է, որ ինչպես պաշտոնակաան Իրանը, այնպես էլ Հեզբոլլահը ևս դատապարտում են ականավոր հետազոտողի սպանությունը:Հեզբոլլահը իր հերթին իրեն վերագրվող սպանությանը առնչվող մեղադրանքները համարում է որպես զրպարտություն և ԱՄՆ քարոզչություն:

Նյութի աղբյուրը՝ www.voanews.com

Այլ Գրառումներ