«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան, մեկնաբանելով «Ինտերի» հետ վերջին խաղը, խոսել է նաև Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Սա ոչ թե վաստակած մեկ միավոր էր, այլ 2 միավորի կորուստ: Մենք շատ լավ խաղ անցկացրինք, «Ինտերն» առանձնապես գոլային պահեր չուներ, մեր բախտն էլ որոշ դեպքերում չբերեց: Գոհ եմ թիմի խաղից, բայց արդյունքից՝ դժգոհ: Սպինացոլան ու Բրունո Պերեսը մեծ ազատություն ունեն՝ խաղադաշտի երկայնքով շարժվելու: Նրանց՝ եզրերում խաղալու դեպքում Մխիթարյանն ու Պելեգրինին կարողանում են ավելի շատ կենտրոնում գործել, ինչը մեծացնում է նրանց՝ գնդակն ընդունելու և ազատ տարածություններ ստեղծելու հնարավորությունները: Մխիթարյանն ու Պելեգրինին շատ կարևոր են, նրանք նաև պաշտպանողական գործողությունների համար են պատասխանատու: Երկուսն էլ հիանալի են կատարում իրենց առջև դրված խնդիրը. վայելում եմ նրանց խաղը»,- փոխանցում է «Ռոմայի» պաշտոնական կայքը:
Նյութի աղբյուրը՝ www.shantnews.am
