«Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկ»-ին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Ալաշկերտ»-ը և «Փյունիկ»-ը:

Երևանի «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղի առաջին խաղակեսում թիմերից ոչ մեկ չօգտագործեց իր հնարավորությունը: «Ալաշկերտ»-ի կազմում 65-րդ րոպեին աչքի ընկավ Բրանկո Միհայլովիչը, ում գնդակը հետագայում հաղթական էր իր թիմի համար:

Այս տուրից հետո «Ալաշկերտ»-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը և ունի 36 միավոր: Երկրորդ տեղում 35միավորով «Արարատ»-ն է:

Այս տուրի շրջանակներում կկայանան նաև «Արարատ-Արմենիա»-«Նոա» և «Շիրակ»-«Ուրարտու» հանդիպումները:

Այլ Գրառումներ