Բավականին լարված հանդիպում ստացվեց. Բիչախչյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Ալաշկերտ»-ի դեմ հանդիպումը որակում է լարված:

«Բավականին լարված հանդիպում ստացվեց: Պարզ է, որ առաջնության վերջնամասում այսպես պետք է լիներ: Սեփական հարկի տակ էինք, և ցանկալի էր, որ կարողանայինք հաղթել: Մեր խաղում բացակայում էր միայն գոլը»,- Բիչախչյանի խոսքերը փոխանցում է առաջնության մամուլի ծառայությունը:

Մասնագետի խոսքով` ակումբը փորձելու է խաղային տեղափոխությունների շնորհիվ ապահովել թիմի թարմությունը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրը մեկնարկեց «Արարատ»-«Ալաշկերտ» խաղով: Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց: Նույն ընթացքն ունեցավ նաև երկրորդ խաղակեսը: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Այս տուրից հետո «Ալաշկերտ»-ը 37 միավորով առաջատարն է, երկրորդ տեղում ընթացող «Արարատ»-ն ունի 36 միավոր:

Այլ Գրառումներ