Լուկաշենկոն կորոնավիրուսով հիվանդացել է որդու՝ Կոլյայի և իրեն բուժող բժշկի հետ միաժամանակ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Գործող անձինք Նաիլա Ասկեր-զադեի հետ» հաղորդմանը տված հարցազրույցում խոստովանել է, որ կորոնավիրուսով հիվանդացել է որդու՝ Նիկոլայի և իրեն բուժող բժշկի հետ միաժամանակ:

Լուկաշենկոյի խոսքով, հիվանդության հետևանքները «ծանր են եղել», նրա ինքնազգացողությունը վատ է եղել 2020թ.-ի օգոստոսի 4-ին ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ:

Լուկաշենկոյի կրտսեր որդին՝ Նիկոլայը, իր հերթին պարզաբանել է, որ հոր հետ միասին կորոնավիրուսով հիվանդացել են 2020թ.-ի հունիսին: Ընդ որում, Նիկոլայը հորն անվանել է «շատ վատ, պարզապես զզվելի հիվանդ»: Ըստ Նիկոլայի, հայրը չի կատարել բժիշկների ցուցումները և հրաժարվել է ցանկացած տեսակի բուժումից:

Նիկոլայը հավելել է, որ որքան շատ են հորը պնդել ինչ-որ բան անելու անհրաժեշտության մասին, որքան շատ փաստեր և կոնկրետ օրինակներ են բերել, այնքան ավելի կտրուկ է եղել բուժման մեթոդներից հրաժարվելու նրա արձագանքը:

«Իսկ միթե նախագահները կարո՞ղ են հնազանդ լինել»,- հարց է տվել Նիկոլայ Լուկաշենկոն:

Այլ Գրառումներ