Խաբիբը՝ Ռուսաստանի ամենահայտնի մարզիկ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ռուսաստանի քաղաքացիները երկրի ամենահայտնի մարզիկ են ընտրել թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագամեդովին, հայտնում է Armsport.am-ը: Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը տեղեկացնում է, որ քվեարկության արդյունքում Խաբիբը ստացել է ձայների 10 տոկոսը: Նրան հաջորդում է «Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան (8%): Լավագույն հնգյակում են նաև թենիսիստ Դանիլ Մեդվեդևը, հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը և գեղասահորդ Ալինա Զագիտովան: Նրանք 2-ական տոկոս են հավաքել: Հիշեցնենք, որ 32-ամյա Խաբիբը այս տարի հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

Այլ Գրառումներ