Արգենտինայում սգում են Դիեգո Մարադոննայի մահը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը երկրում եռօրյա սուգ է հայտարարել լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրել է BBC-ն։

«Դու մեզ հասցրեցիր բարձունքների։ Դու մեզ անսահման երջանկություն պարգեւեցիր։ Դու լավագույնն էիր։

Շնորհակալություն քո գոյության համար, Դիեգո, մենք կկարոտենք քեզ ողջ կյանքում»,- ասել է Արգենտինայի նախագահը։

Հիշեցնենք, որ մահացել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան։

Նյութի աղբյուրը ՝ armtimes.com

Այլ Գրառումներ