Հայ մարզիկի առաջին մրցակիցը ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում պատանիների աշխարհի նախկին չեմպիոնն է

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Նոյեմբերի 18-20-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթանում է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը:

Նոյեմբերի 19-ին պայքարի մեջ կմտնի Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ մինչև 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը: Եվրոպայի 2018թ.-ի չեմպիոնը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի 2015թ.-ի պատանիների աշխարհի չեմպիոն իտալացի Ջովանի Էսպոզիտոն:

Այս դիմակայության հաղթողը հաջորդ փուլում կանդիպի շվեյցարացի Նիլս Ստումպին:

armtimes.com

Այլ Գրառումներ