Մենք քեզ երբեք չենք մոռանա Մեսսի․ Կատալոնիայի նախագահ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Կատալոնիայի նախագահ Ժոակիմ Տորա-ի-Պլան անդրադարձել է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսիի՝ ակումբից հեռանալու որոշմանը: «Կատալոնիան միշտ քո տունն է լինելու: Խորին երախտագիտություն այս ամբողջ ընթացքում բացառիկ ֆուտբոլի և ուրախության համար: Մենք բախտ ենք ունեցել մեր կյանքի մի քանի տարին կիսել աշխարհի լավագույն խաղացողի հետ: Եվ երբեք չենք մոռանա մեծահոգի մարզիկին: Լեո Մեսի, Սան-Ժորդիի Խաչի ասպետ», գրել է քաղաքական գործիչը: Սան-Ժորդիի Խաչի շքանշանով պարգևատրվում են այն անձինք, որոնք մեծ ներդրում են ունեցել կատալոնական լեզվի և մշակույթի զարգացման գործում:

Նյութի աղբյուրը՝ shamshyan.com

Այլ Գրառումներ